ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակին

Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակին
06.10.2019 | 14:28

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին այցելել է Բելգրադի արևմտյան մասում գտնվող Զեմունի վարչական շրջան, որտեղ, Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ, հայկական խաչքար է տեղադրված՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերելիս վթարված ինքնաթիռի զոհված սերբ օդաչուների։ Նրանց դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նախագահները հարգանքի տուրք են մատուցել զոհված օդաչուների հիշատակին։ Արարողությանը ներկա են գտնվել զոհված օդաչուների ընտանիքի անդամները։ Հայաստանի և Սերբիայի նախագահները զրուցել են նրանց հետ։ Նախագահ Սարգսյանը ասել է, որ պատահական չէր, որ այդ օրերին եղբայրական Սերբիան առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեց հայերին։


«1988-ի աղետալի երկրաշարժը մեծ ողբերգություն էր մեր ժողովրդի համար, ու մենք կրկնակի ցավ ապրեցինք, երբ իմացանք, որ մեզ օգնության եկած օդաչուներն աղետի են ենթարկվել։ Զոհված օդաչուների հիշատակը միշտ մեր սրտերում է, և Հայաստանում, ինքնաթիռի կործանման վայրում, նրանց հիշատակին կանգնեցված է հուշարձան, որը դարձել է հայ և սերբ ժողովուրդների բարեկամության ինքնատիպ վկայություն»,-նշել է նա։
Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրին և սերբական Նովի Սադը քույր քաղաքներ հռչակելու մասին և ասել, որ ուրախ կլինի բոլորին հյուրընկալել Հայաստանում։

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ